Կարևոր իրադարձություններ

Դոնբասում սրվել է հակամարտությունն աշխարհազորայինների և Ուկրաինայի Զինուժի միջև

24 Մայիս, 2018 21:37
Դոնբասում սրվել է հակամարտությունն աշխարհազորայինների և Ուկրաինայի Զինուժի միջև

Դոնբասում հակամարտության հերթական լարվածությունն սկսվել է մայիսի 21-ին, երբ Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ճակատային գծի դիտակետերից մեկը: Բախումների հետևանքով մեկ աշխարհազորային է մահացել, երեքը՝ գերի ընկել:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, հաջորդ օրերին Ուկրաինայի Զինուժը գրոհներ է իրականացրել աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ: Ուկրաինացի զինվորականները փորձում են գրավել Գորլովկա քաղաքի արվարձանային թաղամասերն ու բնակավայրերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն:


Ուկրաինացի զինվորականներին հաջողվել է առաջ ընթանալ գրոհի ուղղություններից մեկով, որից հետո աշխարհազորայինների հրամանատարությունը ճակատային գիծ է ուղարկել «Սոմալի» գումարտակը, որին հաջողվել է կասեցնել ուկրաինական զինուժի առաջընթացն ու վերահսկողություն պահպանել բարձունքներում:

 

Լրահոս

Դիտել ավելին