Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից դադարեցվել են Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները

24 Մայիս, 2018 15:35
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից դադարեցվել են Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն էր ստորագրել.

«Երեւան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը եւ 4-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 16-ի «Ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին» N 6 արձանագրությունը՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երեւան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»:

Այս արձանագրությունից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արդեն իսկ հաստատել է Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը, նա այլեւս Երեւանի ավագանու անդամ չէ: Այժմ ավագանու 1 անդամի տեղը թափուր է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին