Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

24 Մայիս, 2018 14:25
ԱՄՆ պետքարտուղարը  խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, պատասխանելով Ռոդ Այլանդ նահանգի կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինիին, խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այս մասին նա հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած լսումների ընթացքում:

Դեյվիդ Սիսիլինիի հարցը հետևյալն էր. «Որպես պետքարտուղար, դուք անելո՞ւ եք այն, ինչ չեն արել բազմաթիվ նախկին պետքարտուղարներ՝ ճանաչել Ցեղասպանությունը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում: Այո՞, թե՞ ոչ»:

«Չեմ կարող պատասխանել: Պատասխանը չգիտեմ: Ես կուսումնասիրեմ այդ հարցը»,- ասել է պետքարտուղարը, այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Կոնգրեսական, Կալիֆոռնիան ներկայացնող Բրադ Շերմանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պետք է կանխի Թուրքիային  F-35 կործանիչ-ռմբակոծիչների վաճառքը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Բրադ Շերմանն ասել է. «Հույս ունեմ, Պետքարտուղարությունն առնվազն չեզոքություն կդրսևորի, երբ, ինչպես նախատեսվում է, Կոնգրեսը որոշում կայացնի, նախորդ դարի սկզբին Օսմանյան կայսրության միլիոնավոր զոհերի՝ հայերի, հույների, ասորիների եւ սիրիակների հիշատակի վերաբերյալ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին