Կարևոր իրադարձություններ

Իրանը հրթիռ է կառուցում, որը կհասնի մինչև ԱՄՆ և Եվրոպա

23 Մայիս, 2018 21:45
Իրանը հրթիռ է կառուցում, որը կհասնի մինչև ԱՄՆ և Եվրոպա

ԱՄՆ սպառազինման ոլորտի հեռազոտողները կասկածելի ակտիվություն են նկատել Իրանի անապատում գտնվող հեռավոր վայրում:  Ենթադրվում է, որ իրականացվում է հեռահար հրթիռների արատադրություն, որոնցով Թեհրանը կարող է հարվածել ԱՄՆ-ին և Եվրոպային՝ գրում է New York Times-ը:

Մասնագետները ուսումնասիրել են արբանյակային լուսանկարները, որոնց հիման վրա ենթադրվում է, որ Իրանը գերհզոր հրթիռային շարժիչներ է փորձարկել, որոնք Շահրուդ քաղաքից ոչ հեռու հետք են թողել ավազի վրա:

Մոնտերիում Middlebury ինստիտուտի հետազոտողների հրապարակած զեկույցի համաձայն՝  իրանական միջուկային ծրագրի ղեկավար, հրթիռային ինժեներ Հասան Թեհրան Մոհադդամը կարողացել է իր մահվանից առաջ բացել նախկինում անհայտ հրթիռային բազա, որը շարունակում է աշխատել մինչ այսօր:

 

Լրահոս

Դիտել ավելին