Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է` ՀՅԴ-ն մարզպետների պաշտոններ զբաղեցնի. Արմեն Ռուստամյան

23 Մայիս, 2018 15:57
Հնարավոր է` ՀՅԴ-ն մարզպետների պաշտոններ զբաղեցնի. Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է նաև ցանկություն հայտնել, որ կառավարությունը ձևավորվի ՀՅԴ մասնակցությամբ` նշելով, որ իրենք դա նորմալ են համարել և որևէ սակարկություն չեն արել պորտֆելների կամ այլ հարցերի հետ կապված:

Ռուստամյանը նշեց, որ  ՀՅԴ-ն մինչև Նիկոլ Փաշինյանի առաջին առաջադրումը, հանդիպել է նրա հետ, քննարկել առաջնահերթությունները և համաձայնության են եկել հիմնական ռազմավարական հարցերի շուրջ:

Նա նշեց, որ ներկայումս քննարկումներ են ընթանում մարզպետների հետ կապված և հնարավոր է, որ ՀՅԴ-ն մարզպետների պաշտոններ զբաղեցնի:

Հարցին` ՀՅԴ-ն քանի՞ մարզպետի աթոռի է հավակնում, Ա.Ռուստամյանն պատասխանեց. «Մենք թվի հետ կապված խնդիր չենք դրել: Մենք շատ լուրջ պատասխանատվություն ենք տեսնում այս նոր ստեղծված իրավիճակում, և այդտեղ քանի պաշտոն կունենանք, դա մեր համար էական չի եղել, նախապես էլ հայտարարել ենք»: Նա կարևորեց ոչ թե ինքնանպատակ պաշտոնների բաշխումը, այլ ճիշտ նշանակումների կատարումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին