Կարևոր իրադարձություններ

Գա­զի գի­նը կա­րող է նվա­զեց­վել. «Փաստ»

23 Մայիս, 2018 09:20
Գա­զի գի­նը կա­րող է նվա­զեց­վել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր կառավարությունից, բնականաբար, առկա են լուրջ սպասումներ՝ հաճախ նույնիսկ չափազանցված: Դրանցից է, մասնավորաբար, էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների իջեցումը: Մեր ունեցած տվյալներով, վարչապետի մոտ քննարկվել է նաև այս հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ նման քայլի գնալը հեշտ չի լինելու:

«Փաստ» օրաթերթի աղբյուրը տեղեկացնում է, որ վարչապետի կողմից հանձնարարական է եղել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ առայժմ անաղմուկ քննարկել թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ գազի սակագների նվազեցման հնարավորությունները: ՀԾԿ-ից կառավարությանը հուշել են, որ սկզբի համար հնարավոր կլինի իջեցնել գազի գինը սահմանի վրա, քանզի ինքնարժեքից դուրս կգա, այսպես կոչված, տեղափոխման գինը:

Մասնագետների կարծիքով, սա հնարավորություն կտա Վրաստանի հետ սահմանամերձ բնակավայրերում զարգացնել ջերմոցային տնտեսությունները, ինչը մի կողմից գնային առումով «դրսում» մրցունակ կդարձնի մեր բանջարեղենը, մյուս կողմից՝ այդ տարածքներում սոցիալական լուրջ խնդիրներ կլուծվեն: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին