Կարևոր իրադարձություններ

Առաքել Մովսիսյանը «հերքելով» հաստատում է. «Փաստ»

23 Մայիս, 2018 08:05
Առաքել Մովսիսյանը «հերքելով» հաստատում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ գրել էինք, որ հանրապետական Առաքել Մովսիսյանը (Շմայս) օրեր առաջ եղել է Սոչիում, ապա Մոսկվայում, հանդիպել տեղի հայերի հետ, ավելին՝ ռուսաստանաբնակ հայերից մեկից գումար  է խնդրել՝ ԱՄՆ մեկնելու համար: Ի դեպ, հավելել էինք. «Թե ինչ պատասխան է ստացել, դեռևս անհայտ է»: Այսինքն, մենք չէինք էլ գրել, որ նրան հաջողվել է արտագաղթել Ամերիկա: Կրկնում ենք՝ մեր աղբյուրները հստակ տեղեկացրել էին, որ նրան տեսել են Ռուսաստանում՝ տեղի հայերի հետ հանդիպելիս:

Տեղյակ էին նաև, որ գումար է խնդրել: Շմայսն, ըստ երևույ­ թին, խիստ էր անհանգստացել մեր իրազեկվածությունից ու լրագրողներից մեկին հրավիրել էր սրճարան՝ ապացուցելու, որ ինքն Ամերիկա չի արտագաղթել: Իհարկե, շատ հնարավոր է, որ ուղղակի չի ստացվել, որքան էլ ամպադղորդ հայրենասիրական բառեր հնչեցվեն: Սակայն ուշագրավ են Շմայսի երկու արտահայտությունները: Նախ, նշում է, որ ոչ ոք իրեն չի արգելել ԻՆՔՆԱԹԻՌ ՆՍՏԵԼ, ապա շեշտում, որ մեծ վարկեր ունի մարելու: Այսպիսով, Առաքել Մովսիսյանն ակամա հաստատում է մեր գրածը՝ չհերքելով ո՛չ Ռուսաստան մեկնելու փաստը, ո՛չ գումար խնդրելու փաստը, այլ միմիայն սևեռվելով ԱՄՆ մեկնելու պահի վրա...

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին