Կարևոր իրադարձություններ

Սերժ Թանկյանը կոչ է արել չօգտագործել Հայոց ցեղասպանությունը որպես կապիտալ՝ արտաքին քաղաքականություն վարելու համար

22 Մայիս, 2018 15:41
Սերժ Թանկյանը կոչ է արել չօգտագործել Հայոց ցեղասպանությունը որպես կապիտալ՝ արտաքին քաղաքականություն վարելու համար

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել չօգտագործել Հայոց ցեղասպանությունը որպես կապիտալ՝ արտաքին քաղաքականություն վարելու համար: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում՝ կիսվելով eurasianet.org կայքում հրապարակված հոդվածով, որի հեղինակը գրում է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական վեճի ֆոնին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսրայելցի քաղաքական գործիչների կոչը քննադատություն է առաջացրել այն առնչությամբ, որ այդպես ցեղասպանության հարցը վերածվում է քաղաքական ֆուտբոլի:

«Պատմությունը սուբյեկտիվ չէ: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք մեր հայ, հույն և ասորի նախնիների ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ՝ ձեր արտաքին քաղաքականության համար...Ճանաչեք ցեղասպանությունը, որովհետև դա է ճշմարտությունը»,- գրել է Թանկյանն իր էջում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին