Կարևոր իրադարձություններ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

22 Մայիս, 2018 14:32
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Երեւանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել 1915թ. Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Հուշամատյանում: 

 

Լրահոս

Դիտել ավելին