Կարևոր իրադարձություններ

Կրթության նախարարը կոչ է անում ոլորտի հետ կապված հրատապ խնդիրներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին

22 Մայիս, 2018 00:26
Կրթության նախարարը կոչ է անում ոլորտի հետ կապված հրատապ խնդիրներն ուղարկել problem@edu.am էլեկտրոնային փոստին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է անում ոլորտի հետ կապված բոլոր հրատապ խնդիրներն ուղարկել [email protected] հասցեին:

«Խնդրում եմ առաջիկա օրերին մեզ զանգերով և նամակներով չծանրաբեռնել: Դրանք արդեն 1000-ից ավելին են. քանակի մեծ լինելու պատճառով մենք չենք հասցնում լուծում տալ հրատապ խնդիրներին»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց կրթության նախարարը:

Արայիկ Հարությունյանը կոչ արեց առաջիկա օրերին իրեն դիմել միայն շատ կարևոր խնդիրներով՝ ուղղելով դրանք իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին