Կարևոր իրադարձություններ

Գարո Փայլանը կմասնակցի հունիսի 24-ին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

21 Մայիս, 2018 17:16
Գարո Փայլանը կմասնակցի հունիսի 24-ին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կրկին կառաջադրվի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից:

Ինչպես հայտնում է թուրքական Mezopotamya Ajansı գործակալությունը, Գարո Փայլանը կրկին ներառվել է քրդամետ կուսակցության թեկնածուների ցուցակում:

Ի տարբերություն, սակայն, 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների, որտեղ Փայլանն առաջադրվել էր Ստամբուլում, այս անգամ նրա թեկնածությունը կառաջադրվի Դիարբեքիրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին