Կարևոր իրադարձություններ

Ջերմուկում բարեկամների օգնությամբ կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

21 Մայիս, 2018 16:47
Ջերմուկում բարեկամների օգնությամբ կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Մայիսի 21-ին՝ ժամը 11:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Աջափնյակ եւ Ձախափնյակ թաղամասերը միմյանց միացնող կամրջին քաղաքացին անցել է արգելապատնեշը եւ սպառնում է ցած նետվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 11:58-ին բարեկամների օգնությամբ կանխվել է Ա. Ա.-ի (1984 թ.) ինքնասպանության փորձը:

Ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Ջերմուկի բաժին:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին