Կարևոր իրադարձություններ

Առաջիկա 3 տարիներին ԵՄ-ն 20-ից 25 տոկոսով կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը. ԵՄ դեսպան

21 Մայիս, 2018 14:23
Առաջիկա 3 տարիներին ԵՄ-ն 20-ից 25 տոկոսով կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը. ԵՄ դեսպան

ԵՄ-ն  ՀՀ-ում կշարունակի իր բոլոր ծրագրերն ու նախաձեռնություններն առանց երկմտանքի: Այս մասին Գյումրիում հայտարարել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք մեծապես վստահում ենք ՀՀ նոր կառավորության ակնկալիքներին և հանձնառություններին, որ ստանձնել է իր ծրագրում, հավատացած ենք, որ ԵՄ-ն միտված կլինի այդ նախաձեռնությունների լիարժեք իրականացմանը»,-ասել է ԵՄ դեսպանը:

Դեսպանը նշել է, որ առաջիկա 3 տարիներին ԵՄ-ն 20-ից 25 տոկոսով կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը:

«Մենք պատրաստ ենք ՀՀ նոր կառավարության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, սա նաև հնարավորություն կտա ճշգրտել բոլոր այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել նախորդ իշխանությունների ժամանակ: Այս համատեքստում մենք արդեն համապատասխան ազդակներ լսում ենք մասնավորապես Արդարադատության նախարարության կողմից, լսել ենք նաև այն հայտարարությունների մասին, որոնք վերաբերում են ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը խթանելու համար նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, դատաիրավական բարեփոխումների իրականացմանը: Մենք նմանատիպ կոնստրուկտիվ, կառուցողական առաջարկները պատրաստ ենք ընդունել»,-ասել է ԵՄ դեսպանը:

Պյոտր Սվիտալսկու խոսքով` այժմ ԵՄ-ն սպասում է ԱԺ-ում ՀՀ նոր կառավարության ծրագրի ներկայացմանը, որպեսզի դրանից հետո կողմերն արդեն գործնական ու տեխնիկական մակարդակով աշխատանքային քննարկում ունենան:

«Մենք ՀՀ նոր կառավարության հետ մեր ընթացիկ գործունեությունը ճշգրտելու նպատակ ունենք»,- ասել է դեսպանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին