Կարևոր իրադարձություններ

«Ելք»-ի պատգամավորները միջնորդել են Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու համար

21 Մայիս, 2018 12:57
«Ելք»-ի պատգամավորները միջնորդել են Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը միջնորդել են ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Այս մասինայսօր՝ մայիսի 21-ին, Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Սամվել Բաբայանի աջակից Անդրանիկ Թևանյանը:

Նա հայտնեց, որ միջնորդությունն այսօր ներկայացնելու է դատարան: Երաշխավորագրում, մասնավորապես, ասված է. «Մենք երաշխավորում ենք Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ վերջինս մինչև գործի վերջնական ավարտը թույլ չի տա որևէ անթույլատրելի վարքագիծ, որը հիմք կտա նորից կալանավորելու նրան»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ  հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել  6 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել  այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց`  նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել` խափանման միջոցը փոխելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին