Կարևոր իրադարձություններ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ է նշանակվել Դավիթ Սանասարյանը

21 Մայիս, 2018 10:00
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ է նշանակվել Դավիթ Սանասարյանը

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը նշանակվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ: Այդ մասին Դավիթ Սանասարյանն ասել է «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդման ժամանակ:

Դավիթ Սանասարյանը 30-ից ավել մարդու իրավունքների, սոցիալական, հանրային և քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպիչ է, մի շարք հասարակական կազմակերպությունների հիմնադիր տնօրեն և ծրագրերի համակարգող։

Մասնագիտությամբ իրավագետ է։ Ավարտել է Եվրախորհրդարանի քաղաքական, ինչպես նաև Եվրոպայի դիվանագիտության ակադեմիայի դասընթացները։ 
Ուսանել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի և Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին