Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն հավատարիմ կմնա իրանական միջուկային ծրագրին. ԵՄ հանձնակատար

19 Մայիս, 2018 23:25
ԵՄ-ն հավատարիմ կմնա իրանական միջուկային ծրագրին. ԵՄ հանձնակատար

ԵՄ էնեգետիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն Թեհրանում բանակցություններ է անցկացրել Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Թեհրանի հետ գործարքի պահպանման հեռանկարների վերաբերյալ:

DW.com-ի հաղորդմամբ, այսօր անցկացված բանակցություններում ԵՄ հանձնակատարը հաստատել է, որ ԵՄ-ն  կշարունակի պարտականությունների կատարումը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում:

«Մենք լիովին հավատարիմ ենք համաձայնագրի պահպանմանը», - նշել է եվրահանձնակատարը Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհի հետ հանդիպման ավարտին և հավելել է, որ ԵՄ-ն ակնկնալում է, որ Իրանը նույնպես պետք է կատարի պայմանագրի պայմանները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին