Կարևոր իրադարձություններ

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պաշտպանեց իր դիպլոմային աշխատանքը (տեսանյութ)

19 Մայիս, 2018 12:44
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պաշտպանեց իր դիպլոմային աշխատանքը (տեսանյութ)

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 22 տարի անազատության մեջ է, մայիսի 18-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պաշտպանեց իր դիպլոմային աշխատանք։ Նա ուսանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

Մասնագիտական ավարտական թեզի պաշտպանության ժամանակ գնահատող հանձնաժողովը նրան բարձր միավոր շնորհեց՝ 77 բալ։ Ենոքյանը պետական քննություններից ստացել է 80 և 85 միավորներ։ Հանձնաժողովի նախագահ Անատոլի Բարաբաշը որոշումը հրապարակելիս ասաց, որ բանտի ներսում նման աշխատանք կատարելը վկայում է անձի մեծ կամքի ուժի մասին։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ցմահ դատապարտյալը դառնում է իրավաբան։

Մհեր Ենոքյանի դիպլոմային աշխատանքը վերաբերում է հենց իր խնդրին՝ այն վերնագրված է «Ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը. տեսական և պրակտիկ խնդիրները»։

«Վերջին մերժումից հետո ես հայտնվեցի փակուղում, չէի տեսնում՝ ելքը որն է, բայց մեր համաժողովրդավարական պայքարն իմ մեջ հույս առաջացրեց, ես հեռուստացույցով հետևում էի այս ողջ պայքարին, խցում գոռում էի, ասում էի՝ մաղալ բերեք, խորոված անեմ ու տոնեմ մայիսի 8-ը»,- ասում է ցմահ դատապարտյալը։ Ըստ նրա՝ շատերը վստահ են, թե իրենց խնդիրն առաջնահերթ է, ու Նիկոլ Փաշինյանը պետք հրատապ լուծում տա, սակայն ինքը այլ կարծիքի է. «Պետք մի փոքր համբերատար լինենք ու սատար կանգնենք Նիկոլ Փաշինյանին»։

Ենոքյանի խոսքով՝ դատական համակարգը տառապում է անսխալականության բարդույթով։ Նա այս հարցում համոզվել է սեփական փորձով։

 

Լրահոս

Դիտել ավելին