Կարևոր իրադարձություններ

Վախճանվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը

17 Մայիս, 2018 17:10
Վախճանվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը

Երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը:

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Նորանշանակ նախարար Լևոն Վահրադյանն իր և նախարարության աշխատակիցների անունից ցավակցություն է հայտնել Լևոն Հայրապետյանի ընտանիքին, բարեկամներին և հարազատներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին