Կարևոր իրադարձություններ

Անկարայի զոհերի թիվը հասել է 106–ի

15 Հոկտեմբեր, 2015 10:11
Անկարայի զոհերի թիվը հասել է 106–ի

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 106–ի։Համապատասխան տվյալները, «Milliyet»–ի փոխանցմամբ, հաղորդել է Անկարայի բժշկական պալատը։

Ավելի վաղ Թուրքիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, որոնք պաշտպանում են քրդերի շահերը, հայտարարել էին, որ զոհերի թիվը հասել է 128–ի։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10–ին, Անկարայում կրկնակի պայթյուն էր որոտացել«Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով հանրահավաքի ժամանակ, որի մասնակիցները կոչ էին անում թուրքական իշխանություններին դադարեցնել թուրք–քրդական զինված բախումները։

Տեղական իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչությունը կարող են մասնակցած լինելԻՊ գրոհայիններ։

 

Լրահոս

Դիտել ավելին