Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՊՆ վարչություններին ներկայացնել հստակ առաջարկներ առկա խնդիրների լուծման ուղղությամբ

16 Մայիս, 2018 20:03
Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՊՆ վարչություններին ներկայացնել հստակ առաջարկներ առկա խնդիրների լուծման ուղղությամբ

Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև ս.թ. հունիսի 21-ը:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին