Կարևոր իրադարձություններ

«Թրամփը հանդերձյալ կյանքում այրվելու է դժոխքի կրակներում». The Independent

16 Մայիս, 2018 16:58
«Թրամփը հանդերձյալ կյանքում այրվելու է դժոխքի կրակներում». The Independent

Բրիտանական The Independent պարբերականն անդրադարձել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը`նշելով, որ այդ ֆոնին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը բավականին սրացել է:

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահն իր այս քայլով «վերացրեց իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ կողմերին ձեռնտու կարգավորման վերաբերյալ բոլոր հույսերը»:

Հեղինակները նշում են, որ «Գազայի հատվածի սահմանին՝  զանգվածային անկարգությունների ֆոնին այրվող կրակները շատ ավելի մեղմ ու հյուրընկալ են ի տարբերություն այն կրակների, որոնցում հանդերձյալ կյանքում այրվելու է Թրամփը»:

Հեղինակների համոզմամբ՝ ինչքան էլ նախագահի կուսակիցները և Պետքարտուղությունը լռեն Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, այնուհանդերձ՝ ամերիկյան մեդիան ուղղակի կատաղած է ցուցարարների դեմ կիրառվող բռնության, մահվան դեպքերի մեծ թվի, տարածաշրջանային խաղաղությունը կրկին վտանգելու փաստերի առնչությամբ:

«Բազմաթիվ ամերիկացի վերլուծաբաններ համակարծիք են այն հարցում, որ նախագահ Թրամփը խաչ քաշեց Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ վերջին հույսերի վրա, ինչպես նաև «Իսլամական պետությանն» ու այլ խմբավորումների նոր թափ առնելու ու գրոհը վերսկսելու խթան տվեց: Հաշվի առնելով այս ամենը՝ Դոնալդ Թրամփի համար անփառունակ ձևով միշտ հիշվելու հեռանկարն իրատեսական է»,-եզրափակել են հեղինակները:


 

 

Լրահոս

Դիտել ավելին