Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան

16 Մայիս, 2018 15:08
«Սասնա ծռեր»-ի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների աջակիցները փակել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի ճանապարհը՝ Արշակունյաց պողոտան: Նրանք պահանջում են ազատ արձակել ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատաքննությունը: Նրանց պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ամբաստանյալներին կալանքից ազատելու և այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Դատարանը որոշումը հրապարակելու է այսօր՝ ժամը 16:00-ին:


 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին