Կարևոր իրադարձություններ

ՊՊԾ գնդի գործով պաշտպանները միջնորդեցին փոխել մեղադրյալների կալանքը

16 Մայիս, 2018 14:12
ՊՊԾ գնդի գործով պաշտպանները միջնորդեցին փոխել մեղադրյալների կալանքը

Այսօր`մայիսի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը: Այս մասով քննվում են մեղադրյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի գործերը:

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց թույլատրելու իր պաշտպանյալին «Արմավիր» ՔԿՀ-ում մամուլի ասուլիս անցկացնելու համար: Պաշտպանները նաև իրենց պաշտպանյալների կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:

 

 

Լրահոս

Դիտել ավելին