Կարևոր իրադարձություններ

Մտադիր չէ դուրս գալ ՀՀԿ-ից. «Հրապարակ»

16 Մայիս, 2018 08:14
Մտադիր չէ դուրս գալ ՀՀԿ-ից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ինչպես հայտնի է, երկու Կարեն Կարապետյանները՝ «Տաշիրի» եւ նախկին վարչապետ, կուսակցություն ստեղծելու մտադրություն ունեին։ Սակայն վերջին օրերին այդ գաղափարը սառեցվել է, իսկ Կարեն Կարապետյանը («Տաշիր») առայժմ մտադիր չէ դուրս գալ ՀՀԿ-ից։ Սպասում են։ Կոնգլոմերատը լուրջ մտահոգություններ ունի հայաստանյան տնտեսության մասով, ուր Սամվել Կարապետյանը լուրջ ներդրումներ ունի, իսկ այսօր արդեն իսկ ՀԷՑ-երի համակարգում ոմանք աշխատավարձերի բարձրացման համար, գործադուլներ են կազմակերպում։

Չմոռանանք, որ եկող տարվանից սկսվելու է հայաստանյան արտաքին պարտքի սպասարկման ծանր գործընթացը։ Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, նա Երեւանում է, ՀՀԿ գրասենյակում գրեթե չի լինում, սակայն պարտաճանաչ մասնակցում է ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերին։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին