Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազը պարզաբանեց, թե ինչու էին ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելանն ու Արարատ Միրզոյանը

15 Մայիս, 2018 13:16
ՀՀ գլխավոր դատախազը պարզաբանեց, թե ինչու էին ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելանն ու Արարատ Միրզոյանը

Համաժողովրդական շարժման ժամանակ կասկածելի անձանց կողմից բռնությունների, մեքենաներ ջարդելու հետ կապված որևէ քրեական գործ հորուցվե՞լ է, Նիկոլ Փաշինյանի առևանգման, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալությունների հիմքը ո՞րն է եղել, գլխավոր դատախազն ի՞նչ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով: Ասօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին այս հարցերն ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ա.Դավթյանը նշեց, որ վերջին իրադարձությունների հետ կապված` դատախազությանը հասանելի ցանկացած դեպքով նախաձեռնվել են վարույթներ, մոնիթորինգն արվել է խորությամբ, հարուցված են բազմաթիվ քրեական գործեր, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, իրականացվում են քրեական հետապնդումներ, այդ թվում` լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստով:

Գլխավոր դատախազի խոսքով` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են ապօրինի հավաքներ, ցույցեր կազմակերպելու համար, քր.օր. 225 պրիմ հոդվածով:

Դավթյանի խոսքով` ԱԺ միջնորդություն է ներկայացվել միայն Նիկոլ Փաշինյանի մասով, այնուհետև հանրությանը հայտնի գոծողությունները տեղի ունեցան, այն ժամանակ վարչապետի պաշտոնակատարը դիմեց իրեն  հիմնավորված դիմումով, որ խորհրդարանում քննարկում չնախաձեռնվի: Եվ նույն օրը պատգամավորները ձերբակալումից ազատ են արձակել:

Է.Մարուքյանը հայտարարեց, որ ձերբակալումը քաղաքական նպատակներով են իականացրել և քաղաքական նպատակներով էլ ազատ են արձակել. «Այսինքն` վարչապետի պաշտոնակատարը ձեզ դիմել է և դուք էլ ազատ եք արձակել: Ո՞վ է ձեզ հրահանգել, որ նշված պրոցեսը սկսեք, որ առանց միջնորդության ազատ արձակեք»:

«Կոնկրետ անձանց պատասխանտվության համար ժամանակ է հարկավոր, քանի որ խոսքը կարճ ժամանակ առաջ տեղի ունեցածի մասին է և պետք է ապացույցներ ձեռք բերվեն: Պատգամավորների ձերբակալման հարցում վստահեցնում եմ, որ որևէ քաղաքական հարց չի եղել, ես իրականացրել եմ մասնագիտական գործունեություն»,-ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազը նկատեց, որ միջնորդությունը չքննարկելու հարցում  քաղաքական բաղադրիչ կա, բայց դա էլ իրավական է. «Ես ներկայացրել էի միջնորդություն և քաղաքական մարմինը պետք է տար քաղաքական գնահատական: Դա մաքուր իրավական գործընթաց չի: Քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի փոխնախագահը դիրքորոշում է հայտնում, որ գտնում է, որ այդ միջնորդությունը չքննարկվի: Դա իմ համար` որպես դատախազի, ի՞նչ է նշանակում: Որ միջնորդությունը մերժվելու է: Էլ իմաստը ո՞րն է, որ այն շարունակեմ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին