Կարևոր իրադարձություններ

Կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր. «Ժողովուրդ»

15 Մայիս, 2018 08:55
Կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր:

Ժամանակին կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու մասին օրինագիծն ԱԺ-ն ընդունեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացմամբ:

Հիմա կառավարության փոփոխությունից հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. այդ նախարարությունը գլխավորում է Մանե Թանդիլյանը, որը ժամանակին «Դ!ԵՄ ԵՄ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր ու ակտիվորեն պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար:

Ըստ այդմ, հետաքրքիր է՝ նա իրականություն դարձնելո՞ւ է այն, ինչի համար պայքարում էր, թե՞ անփոփոխ է թողնելու պարտադիր, բայց արդեն պարտադրված բաղադրիչը:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ տիկին Թանդիլյանից, բայց ապարդյուն. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին