Կարևոր իրադարձություններ

Նախապատրաստվում է մայիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Իրանի հարցով ԱԳ նախարարների հանդիպումը․ ԵՄ

11 Մայիս, 2018 19:54
Նախապատրաստվում է մայիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Իրանի հարցով ԱԳ նախարարների հանդիպումը․ ԵՄ

Մայիսի 15-ին Բելգիայի մայրաքաղաքում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես նաեւ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, որն ուրբաթ տարածվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երեքշաբթի՝ մայիսի 15-ին, Բրյուսելում Ֆեդերիկա Մոգերինին կհանդիպի «եռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) ԱԳ նախարարների հետ: Այնուհետեւ այս հանդիպումը կշարունակվի նույն խմբի հանդիպմամբ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Փաստաթղթում պարզաբանվում է, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին