Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է թուրքական բանակի 150 զինծառայող

11 Մայիս, 2018 16:38
Ձերբակալվել է թուրքական բանակի 150 զինծառայող

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը թուրքական բանակի 300 զինծառայողի ձերբակալելու որոշում է կայացրել։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։

Բերման  ենթարկելու գործողությունները սկսվել են մայիսի 11-ին՝ լուսադեմին։ Այս պահի դրությամբ ձերբակալվել է դեռևս 150 հոգի:

Վերոնշյալ զինծառայողների կապը գյուլենականների հետ պարզվել է նրանց հեռախոսների գաղտնալսման արդյունքում։ Զինվորները հեռախոսով կապ են հաստատծ եղել գյուլենական համայնքի մի շարք  իմամների (մահմեդական հոգևորական) հետ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին