Կարևոր իրադարձություններ

Կառավարության նիստում քննարկվեց Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովելու մասին հարցը

11 Մայիս, 2018 12:04
Կառավարության նիստում քննարկվեց Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովելու մասին հարցը

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ 2018 մարտի 29-ին կառավարությունը  որոշում է ընդունել Կոնդի առանձնատներից որոշակի շինություն տրամադրել պաշտոնատող նախագահին, սակայն ապրիլի 19-ի կառավարության նիստում վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարականով որոշման համապատասխան կետերն ուժը կորցրած են ճանաչվել`առաջարկելով, որ ընդհանրապես պաշտոնաթող երրորդ նախագահին տրամադրվի բնակարան մյուս կառավարության կողմից, երբ ինքը չի ղեկավարի կառավարությունը:

«Այսօր արդեն կառավարությունն ինքը չի ղեկավարում, ըստ վարչապետի հանձնարարականի` մենք ներկայացնում ենք այս օրինագիծը»,- դիմելով  վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ Ս. Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է այդ օրենքից, որովհետև այսուհետ նախագահների համար նման դրույթ չի նախատեսվում:
«Խնդիրը պազ է, տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում և հետագա իրադարձությունների արդյունքում հիմա անհրաժեշտություն է առաջացել որոշման այդ հատվածը կոնկրետ կառավարական առանձնատան սեփականաշնորհման մասին չեղյալ հայտարարել և գտնել այլ լուծում, որը կապահովի օրենքով նախատեսված երաշխիքը»,- արձանագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար  Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն` Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովելու համար լուծում գտնելու մասին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին