Կարևոր իրադարձություններ

Փորձարկվում է ՔԿՀ-ների սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելու ծրագիրը. ԱՆ

11 Մայիս, 2018 11:52
Փորձարկվում է ՔԿՀ-ների սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելու ծրագիրը. ԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022 թվականների ծրագրի շրջանակում  ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով ներառվել են համապատասխան միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կեցության պայմանները բարելավելու վերաբերյալ: Մասնավորապես ծրագրի շրջանակում նախատեսվում էր փորձարկել  քրեակատարողական ծառայության մի շարք գործառույթների, այդ թվում՝ սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) ծրագրերը: 
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մասնավոր ընկերությունների հետ իրականացվել են մասնագիտական քննարկումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ  քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու սննդի պատրաստման, առաքման և մատակարարման նոր արդյունավետ համակարգի ներդրման  փորձնական ծրագրեր: Առաջին փորձնական ծրագիրը «Մաստեր սերվիս» ՍՊ ընկերությունն իրականացրել է «Գորիս» ՔԿՀ-ում, որտեղ   շուրջ 1 շաբաթ (ապրիլի 15-ից ապրիլի 21-ը) 100 դատապարտյալների մատուցվել են Ընկերության կողմից նոր եղանակով պատրաստված ճաշատեսակներ:

Մասնավորապես, Ընկերության կողմից արտադրական պայմաններում ճաշատեսակները պատրաստվելուց անմիջապես հետո հատուկ սարքավորումների միջոցով կատարվել է սննդամթերքի շոկային սառեցում մինչև -180C-ից -240C: Այնուհետև, ճաշատեսակները -180C-ից -240C աստիճան սառեցված վիճակում սառցարան մեքենայով տեղափոխվել են «Գորիս» քրեակատարողական հիմնարկ: Ճաշատեսակները պահեստավորվել են քրեակատարողական հիմնարկներում, հատուկ վառարանների միջոցով տաքացվել և տաք վիճակում մատակարարվել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց: Մատակարար ընկերության կողմից ծրագիրը փորձարկելու, սառեցված սնունդը պահելու և տաքացնելու համար  ընկերության կողմից «Գորիս» քրեակատարողական հիմնարկի խոհանոցում ժամանակավոր տեղադրվել են սառցարաններ, սառնարաններ և կոնվեկցիոն վառարան:

Ծրագրի իրականացման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավարության և աշխատակիցների կողմից ստացվել է դրական գնահատական սննդի որակի, ինչպես նաև սննդի մատակարարման նշված եղանակի վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին