Կարևոր իրադարձություններ

Վարչապետն իմ առաջ պահանջ է դրել՝ լինել ժողովրդավար ու ժողովրդի կողքին կանգնած. Վալերի Օսիպյան

11 Մայիս, 2018 11:25
Վարչապետն իմ առաջ պահանջ է դրել՝ լինել ժողովրդավար ու ժողովրդի կողքին կանգնած. Վալերի Օսիպյան

Այսօր` կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը,  անդրադառնալով իր նշանակմանը, ասաց. «Այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին»:

Նա նշեց, որ վարչապետն իր առաջ պահանջ է դրել՝ լինել ժողովրդավար, ժողովրդի կողքին կանգնած: 

Հարցին` եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է դա անել, Օսիպյանը պատասխանեց. «Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել մեր համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ես ինքս պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին