Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    556,5
    564,5

  • RUB

    7,27
    7,52

Կարևոր իրադարձություններ

Վալերի Օսիպյանը նշանակվեց ՀՀ ոստիկանապետ

10 Մայիս, 2018 20:32
Վալերի Օսիպյանը նշանակվեց ՀՀ ոստիկանապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ որոշել է ՀՀ ոստիկանապետ նշանակել Վալերի Օսիպյանին:

Նա նշեց իր նշանակման պատճառները․ «Ես մտածեցի, որ հեղափոխությունից առաջ մենք՝ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսպիյանը գտնվում էին փշալարերի տարբեր կողմերում: Մտածեցի, որ այո որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, և այդ որոշումից հետո բոլորս մի կողմում պետ է հայտնվենք»,- ասաց նա: 

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Օսիպյանը կարդարացնի բոլորիս հույսերը, քանի որ ոստիկանությունից է կախված ՀՀ քաղաքացիների ինքնազգացողությունը, ՀՀ քաղաքացիները, ըստ նրա, պետք է վստահ լինեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու մասին հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.

Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»,-ասված է հրամանագրում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին