Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը՝ մշակույթի նախարար դառնալու մասին

10 Մայիս, 2018 17:30
Հայկ Մարությանը՝ մշակույթի նախարար դառնալու մասին

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ուղղաթիռով այցելեց Շուշի՝ մասնակցելու Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին: Համացանցում մի խումբ օգտատերերի կողմից քննարկման առարկա դարձավ այն, որ ուղղաթիռով Փաշինյանին ուղեկցել է նաեւ պրոդյուսեր Հայկ Մարությանը (Կարգին Հայկո): Վերջերս նաեւ մեծ քննարկման առարկա է դարձել, որ ապագա կառավարությունում Հայկ Մարությանը կարող է զբաղեցնի մշակույթի նախարարի պաշտոնը: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստացանք հենց դերասանից:

- Պարոն Մարության, երեկվանից սոցցանցերում քննարկվում է, որ դուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուղղաթիռով Արցախ եք գնացել, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, եւ վերջիվերջո ինչո՞ւ էիք ուղղաթիռով գնացել:

- Դա պատվերով հոդվածներ են, ըստ իս, մարդիկ հասկանում են, որ սա պատվեր է, ոչինչ, բան չկա, իրենց էլ կարելի է հասկանալ: Ինչ կապված է այցի մասին, ես շատ հաճախ եմ գնում Արցախ, շատ միջոցառումների եմ մասնակցում այնտեղ` ժողովրդի հետ: Մայիսի 9-ը դա մեր համահայկական, համաժողովրդական տոնն է: Շատ եմ այցելում Արցախ, տարբեր այլ գործունեություններով, չեմ ուզում հիմա պատմեմ, որպեսզի տպավորություն չստացվի, թե ինքս ինձ գովում եմ:

Բնականաբար, երեկ Հայաստանի այդ մեծ հաղթանակից հետո, ինձ համար շատ կարեւոր էր գտնվել Արցախում, եւ դա ընդհանրապես կապ չունի պարոն Փաշինյանի այցի հետ: Կա պաշտոնական մաս, եւ կա ընկերական մաս, բացի այս ամեն ինչից՝ պարոն Փաշինյանն իմ ընկերն է, եւ մենք ընտանիքներով ընկերություն ենք անում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին