Կարևոր իրադարձություններ

ՌԴ դեսպանը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման մասին

09 Մայիս, 2018 12:57
ՌԴ դեսպանը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կարծում է՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպում կլինի: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ է ակնկալում հայ-ռուսական հարաբերություններում, դեսպանը պատասխանեց. «Մեզ պետք է միայն առաջ գնալ, զարգացնել, խորացնել եւ ընդլայնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով։

Այ դա կլինի փոփոխություն»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են ընթացիկ հարցեր ու պայմանավորվել քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում:

Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին