Կարևոր իրադարձություններ

Հայաստանում սահմանադրական բարեփոխումը սկսում է կյանքի կոչվել. ԵԽ Գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին

09 Մայիս, 2018 09:51
Հայաստանում սահմանադրական բարեփոխումը սկսում է կյանքի կոչվել. ԵԽ Գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին

Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հայաստանի խորհրդարանի կողմից մայիսի 8-ին կայացված որոշումը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը, որն իրականացվում է մեր կազմակերպության օգնությամբ, սկսում է կյանքի կոչվել: Այս գործընթացը պետք է շարունակվի՝ համաձայն հայ ժողովրդի ցանկությունների:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն Հայաստանի իշխանություններին այս շատ կարևոր գործընթացում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա»,- ասվում է ԵԽ Գխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին