Կարևոր իրադարձություններ

Արտաշատի Իսակովի փողոցի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

08 Մայիս, 2018 22:26
Արտաշատի Իսակովի փողոցի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Մայիսի 8-ին՝ ժամը 14:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 99 շենքի մոտ գտնվող խանութում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:01-ին, մարվել՝ 15:14-ին:

Ամբողջությամբ այրվել են առևտրի կետի պլաստմասե առաստաղը (մոտ 9 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին