Կարևոր իրադարձություններ

Արսենալի ավագը վնասվածքի պատճառով կես տարի բաց կթողնի

08 Մայիս, 2018 13:08
Արսենալի ավագը վնասվածքի պատճառով կես տարի բաց կթողնի

«Արսենալի» ավագ Լորան Կոսելնին վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա կես տարին:

Ֆրանսիացի ֆուտբոլիստին հենց այդքան ժամանակ անհրաժեշտ կլինի վիրահատությունից հետո վերականգնվելու համար, հայտնում է «Sky Sports»-ը:

Կոսելնին վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի` «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղում:

Հանդիպումը կայացել է Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվել տանտերերի` 1:0 հաշվով հաղթանակով:

 

Լրահոս

Դիտել ավելին