Կարևոր իրադարձություններ

«Եվրատեսիլ» միջազգային մրցույթը լուսաբանելու համար Պորտուգալիայի մայրաքաղաք այցելած լրագրողին դանակահարել են

08 Մայիս, 2018 11:52
«Եվրատեսիլ» միջազգային մրցույթը լուսաբանելու համար Պորտուգալիայի մայրաքաղաք այցելած լրագրողին դանակահարել են

Լիսաբոնում կողոպուտի իրականացման ժամանակ դանակահարել են հույն լրագրողի, որը Պորտուգալիայի մայրաքաղաք է ժամանել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը լուսաբանելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի։ Ինչպես հայտնում է Antenna հեռուստաալիքը՝ անհայտ անձը մոտեցել է լրագրողին, դանակով հարվածել նրան ու կողոպտել։ Լրագրողը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Star հեռուստաալիքը հայտնում է, որ երիտասարդի մոտ բավականին մեծ գումար է եղել՝ 4.000 եվրո, որը նախատեսված է եղել մրցույթի կիսաեզրափակիչի տոմսերի գնման համար։

Ի դեպ, այսօր Լիսաբոնում տեղի կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ հանդես կգա նաև Հայաստանի ներկայացուցիչը՝ Սևակ Խանաղյանը։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին