Կարևոր իրադարձություններ

Daily Mail. Ֆերգյուսոնը դուրս է եկել կոմայից, նստել ու զրուցել հարազատների հետ

08 Մայիս, 2018 11:06
Daily Mail. Ֆերգյուսոնը դուրս է եկել կոմայից, նստել ու զրուցել հարազատների հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով ուղեղի արնազեղումից հետո վիրահատվել էր, դուրս է եկել կոմայից:

Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը: Աղբյուրի փոխանցմամբ 76-ամյա շոտլանդացին դեռևս գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բայց երկուշաբթի դուրս է եկել կոմայից, «նստել ու զրուցել է հարազատների և ընկերների հետ»:

Ֆերգյուսոնի մտերիմները հայտնում են, որ վիրահատությունը հաջող է անցել: Բժիշկներն էլ խոստովանում են, որ վերականգնման համար երկար ժամանակ անհրաժեշտ կլինի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին