Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

«Սեւ» գործը կանեն փոքրամասնությունները, գեներալներն ու օլիգարխիան․ «Հրապարակ»

08 Մայիս, 2018 08:23
«Սեւ» գործը կանեն փոքրամասնությունները, գեներալներն ու օլիգարխիան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ ԳՄ, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստերի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կայացվել է քաղաքական որոշում՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Տեղից ընդվզելու նշաններ են եղել, ինչը նա սաստել է եւ հորդորել ստանձնել քաղաքական գրագետ ընդդիմության դերակատարություն, փորձել վերագտնել նախկին ինքնավստահությունը եւ պատրաստվել նոր իրողություններին։

Ըստ այդմ որոշվել է, որ Փաշինյանին անհրաժեշտ 9-10 ձայնն ապահովելու են։ Երբ խոսք է գնացել, թե ով պետք է քվեարկի կողմ, գրեթե ոչ ոք չի ցանկացել այդ «սեւ» գործը ստանձնել։ Բայց որոշվել է, որ 2 ձայն կտան փոքրամասնությունները, մի քանի ձայն՝ գեներալները, մնացածը կապահովի օլիգարխիան։ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ աշխարհի ոչ մի երկրում իշխանափոխությունից հետո առնետավազքից չեն խուսափում, եւ շնորհակալություն է հայտնել թիմին հավատարմության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին