Կարևոր իրադարձություններ

Լիտվայի երկաթուղիները մեկ օրով համերգային հարթակների կվերածեն գնացքներն ու կայարանները

06 Մայիս, 2018 22:00
Լիտվայի երկաթուղիները մեկ օրով համերգային հարթակների կվերածեն գնացքներն ու կայարանները

Լիտվայում պատրաստվում են տարվա ամենազանգվածային երաժշտական իրադարձությանը. արդեն տասներկու տարի շարունակ մայիսի երրորդ շաբաթ օրը երկրում տոնում են Թափառաշրջիկ երաժիշտների օրը։ Այս տարի տոնակատարությանն իր սեփական նախաձեռնությամբ միացել է Լիտվայի երկաթուղիներ պետական ձեռնարկությունը։

«Այդ օրը մեր գնացքները համերգային հարթակներ են դառնալու։ Երկաթուղով ուղևորությունը երաժշտական ճամփորդության է վերածվելու»,– ասել է ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ Լինաս Բաուժիսը։

Երկաթուղիները հնարավորություն կտան Թափառաշրջիկ երաժիշտների օրվա մասնակիցներին ելույթ ունենալ միանգամից մի քանի քաղաքներում։

 

Լրահոս

Դիտել ավելին