Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում կանանց թույլ են տվել մասնակցել ավանդական ցլամարտերին

06 Մայիս, 2018 20:00
Ճապոնիայում կանանց թույլ են տվել մասնակցել ավանդական ցլամարտերին

Ճապոնական Նիիգատա պրեֆեկտուրայում կանանց թույլ են տվել մասնակցել տոգյուին՝ ավանդական ցլամարտերին։

Այժմ կանայք կարող են մարտից հետո անցնել ռինգով իրենց կենդանու հետ։ Տոգյուն սովորաբար անց է կացվում Նագաոկա քաղաքում, որը գտնվում է Նիիգատա պրեֆեկտուրայում։

Առաջին կինը, ում թույլ են տվել ռինգով անցնել իր ցլի հետ դարձել է 44-ամյա Յուկի Արակին, ով աշխատում է զբոսաշրջային ոլորտում։ Նա կենդանուն ձեռք է բերել երեք տարի առաջ։

Ճապոնական մարտերում երկու ցուլ է մասնակցում, և կազմակերպիչները փորձում են այնպես անել, որ կենդանիները միմյանց չվնասեն։ Այստեղ չկա ցլամարտիկ հասկացությունը։ Տոգյուն կրոնական ծիսակարգ է, որը անց է կացվում ամեն տարի մայիսի 4-ին՝ լավ բերքի ակնկալիքով։

 

Լրահոս

Դիտել ավելին