Կարևոր իրադարձություններ

Մաքքեյնը հրաժարվել է Թրամփին տեսնել իր թաղմանը

06 Մայիս, 2018 11:20
Մաքքեյնը հրաժարվել է Թրամփին տեսնել իր թաղմանը

Հանրապետական ​​սենատոր Ջոն Մաքքեյնը, ում մոտ անցյալ տարի ախտորոշվել է ուղեղի քաղցկեղ,  հրապարակել է այն մարդկանց ցանկը, ում ցանկանում է տեսնել իր թաղման ժամանակ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով սենատորի ազգականին:

Նրա խոսքով՝ Մաքքեյնը ցանկանում է, որ ԱՄՆ նախագահ ներկայիս Դոնալդ Թրամփի փոխարեն իր թաղման արարողակարգին մասնակցի փոխնախագահ Մայքլ Փենսը: ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն՝ Թրամփի ծրագրերում նույնպես բացակայում են թաղման արաողություներին այցելությունները:

Սենատորին տրվող հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնի տաճարում:

2017 թ. սեպտեմբերին Ջոն Մաքքեյնը CBS News հեռուստաալիքին տված  հարցազրույցում ասել է, որ բժիշկները ուղեղի քաղցկեղի դեմ պայքարում նրան շատ վատ կանխատեսում են տալիս:

 

Լրահոս

Դիտել ավելին