Կարևոր իրադարձություններ

Կանադայում ամպրոպի և ուժեղ քամու հետևանքով երկու մարդ է մահացել

05 Մայիս, 2018 10:56
Կանադայում  ամպրոպի և ուժեղ քամու հետևանքով  երկու մարդ է մահացել

Կանադական Օնտարիո նահանգում երկու մարդ է մահացել ամպրոպի և ուժեղ քամու հետևանքով։ Հայտնում է CTV հեռուստաալիքը։ 

Նշվում է, որ Միսիսոգա քաղաքում տղամարդը մահացել է ծառի ընկնելու հետևանքով: Նա ամպրոպից առաջ կտրում էր ծառի վերևի ճյուղերը, իսկ նրա գործընկերը հոսպիտալացվել է։
Երկրորդ մահացածը Համիլտոն քաղաքում փորձել է ճանապարհի երթևեկելի մասից հեռացնել էլեկտրական գծի մետաղալարը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մոտ 200 հազար տուն մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Բնական աղետի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Լեսթեր Փիրսոնի անվան Տորոնտոյի Միջազգային օդանավակայանի աշխատանքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին