Կարևոր իրադարձություններ

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը կարևորել է սիրիահայերի դերն այդ երկրի կյանքում

04 Մայիս, 2018 22:16
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը կարևորել է սիրիահայերի դերն այդ երկրի կյանքում

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը հարցազրույց է տվել սիրիական պետական հեռուստաընկերությանը, որում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության, Հայաստանի և սիրիահայերի հետ կապված հարցերի:

Սիրիական խորհրդարանի հայազգի պատգամավորն անդրադարձել է Եփրատի շրջանում իրականացված ցեղասպան գործողություններին և սիրիական գրականության մեջ դրանց արձագանքներին:

Արիսյանը նկատել է հայերի կարևոր դերը Սիրիայում առկա բազմազանության և բազմամշակութային դրսևորումներում:

Պատգամավորը նաև շեշտել է Սիրիայի խորհրդարանում իր ներկայության քաղաքական կարևորությունը` որպես սիրիահայ կին պատգամավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին