Կարևոր իրադարձություններ

Մինչ Ռուսաստանի հանդեպ վախը աճում է, զինուժի ոլորտում նրա ծախսերը իրականում նվազում են. The Washington Post

04 Մայիս, 2018 20:46
Մինչ Ռուսաստանի հանդեպ վախը աճում է, զինուժի ոլորտում նրա ծախսերը իրականում նվազում են. The Washington Post

Ռազմական ներկայության առումով վերջին տարիներին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ մրցել է Ուկրաինայում և Սիրիայում խոշոր գործողություններ սկսելով և Արկտիկայում ավելի մեծ հավակնություններ փայփայելով՝ գրում է է Washington Post-ը:

Սակայն, ինչպես չորեքշաբթի պարզ դարձավ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտության ինստիտուտի (SIPRI) անցկացրած վիճակագրության տվյալներից, Ռուսաստանի գնողունակությունը մոտ ապագայում կդադարի համապատասխանել նրա գլոբալ հավակնություններին: Չնայած անցյալ տարի ավելացել է զինված ուժերի գլոբալ ծախսերը, Ռուսաստանի ծախսերը 2016թ. 69.2մլրդ դոլարից նվազել են՝ հասնելով 66.3 մլրդ դոլարի:

Թերթը գրում է, որ անցյալ տարի Կրեմլի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4.3% -ը, սակայն նախատեսվում է առաջիկա 5 տարիներին հասցնել այն ՀՆԱ-ի 3% -ից պակաս մակարդակի, դրա համար կա երկու ճանապարհ՝  տնտեսական աճ (ինչը շատ քիչ հավանական է), կամ արմատական կրճատում: .

Ինչպես մեկնաբանել ռուսական ծախսերի անկումը՝ գրում է պարբերականը: «Դա պետք է հանգստացնի Եվրոպային և ՆԱՏՕ-ին,- ասում է SIPRI ավագ գիտաշխատող Սիմոն Վեզմենը,- բայց, իհարկե, բյուջեն և մտադրությունները տարբեր բաներ են: Ռուսաստանը դեռ բավականին ուժեղ է, որպեսզի ինչ-որ բան վերածի քաոսի»:

Պետք չէ խաբվել. Ռուսաստանի զինված ուժերը դեռևս ընդգրկված են աշխարհում ամենաբարձր ֆինանսավորվող զինուժերի թվում. Ոլորտին հատկացված բյուջեի մեծությամբ այն աշխարհում չորրորդն է:

 

Լրահոս

Դիտել ավելին