Կարևոր իրադարձություններ

Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակված անձը տեղափոխվել է հոգեբուժարան

04 Մայիս, 2018 14:29
Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակված անձը տեղափոխվել է հոգեբուժարան

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակված Սերդար Ք.-ն տեղափոխվել է  Բաքըրքյոյի Հոգեկան առողջության և նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների կենտրոն, հաղորդում է ermenihaber.am-ը:

Միջանկյալ նշենք, որ Ստամբուլի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքն աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական «Այս հայրենիքը մերն է» գրությունը թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել էր տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից։

Թուրք իրավապահ մարմինները կասկածյալին բերման ենթարկելուց և հարցաքննելուց հետո պայմանականորեն ազատ էին արձակել։

Հիշեցնենք, որ Սերդար Ք.-ն ցուցմունք տալու ժամանակ պարզաբանել էր, թե որն է եղել իր այդ քայլի պատճառը։ Նա մասնավորապես  ասել էր. 
«Ես մի քանի օր առաջ Սուրբ Թագավոր հայկական  եկեղեցու առջև կախել էի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը։ Դրա կողքին դրել էի ծաղիկներ։ Հաջորդ օրը, երբ տեսա պաստառը հեռացվել է, շատ նյարդայնացա։ Ապրիլի 30-ին, չեմ հիշում ժամը քանիսին, եկեղեցու պատին այդ գրությունը թողեցի»։

Թուրքական կողմի պնդմամբ՝ հարցաքննության ժամանակ պարզվել էր, որ նա հոգեկան խնդիրներ ունի։

 

Լրահոս

Դիտել ավելին