Կարևոր իրադարձություններ

Ովքեր են ՀՀԿ-ից դեմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանին. մանրամասներ. «Ժողովուրդ»

04 Մայիս, 2018 09:50
Ովքեր են ՀՀԿ-ից դեմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանին. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները երեկ Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի պաշտոնում. անհրաժեշտ 35 պատգամավորի փոխարեն հավաքվել է 41-ի ստորագրություն: Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն հայտարարել է, թե ոչ միայն չի խանգարի, այլեւ քվեարկությամբ կօգնի ԱԺ 1/3-ի նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուին ընտրվել պատգամավոր:

«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՀՀԿ քաղաքական մասն, այնուամենայնիվ, դեմ է քվեարկելու Ն. Փաշինյանին:

Սակայն ՀՀԿ խմբակցությունից կողմ ձայներն ապահովելու են:

Կողմ են քվեարկելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Արսեն Միխայլովն ու Կնյազ Հասանովը:

Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում նույնիսկ խոստովանել է, թե անգամ մայիսի 1-ին էր ցանկանում կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն փաստորեն զոհ է գնացել խմբակցության որոշմանը:

Փաշինյանին կողմ կքվեարկեն նաեւ գեներալները, օրինակ՝ Սեյրան Սարոյանը, առաջին փուլում, հիշեցնենք, հակառակ ՀՀԿ որոշման` Փաշինյանին կողմ քվեարկեց նաեւ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը:

Փաշինյանի օգտին քվեարկել են պատրաստվում նաեւ մի քանի գործարարներ, որոնք մայիսի 1-ին եւս մտադրվել էին այդպես վարվել, սակայն վերջին պահին նրանց ստիպել են հրաժարվել այդ մտադրությունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին