Կարևոր իրադարձություններ

Արտաշատի քաղաքապետը չի շտապում արտաշատցիներին ազատել գարշահոտությունից․ «Չորրորդ իշխանություն»

04 Մայիս, 2018 09:25
Արտաշատի քաղաքապետը չի շտապում արտաշատցիներին ազատել գարշահոտությունից․ «Չորրորդ իշխանություն»

««ՉԻ» տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի ավագանին որոշում է կայացրել քաղաքի զբոսայգու լճակը մաքրելու մասին, գումարներ են հատկացվել, սակայն քաղաքապետարանում այդպես էլ չեն շտապում մաքրել այն:

Նշենք, որ քաղաքի բյուջեից գումարներ են հատկացվել ոչ միայն լճակի մաքրման, այլև աղբահանության համար: Մենք մի առիթով «ՉԻ» հրապարակման մեջ անդրադարձել էինք Արտաշատ քաղաքի աղբի մեջ կորած լինելու փաստին, սակայն մինչև օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել: Արտաշատը այդպես էլ մնում է կեղտի մեջ կորած, իսկ ճահճացած լիճը «բուրում է» գարշահոտությամբ: Թե բյուջեի գումարները որ ուղղությամբ են հոսում, թերևս տեղյակ է միայն քաղաքապետ Կարեն Բենիամինյանր, որն այդպես էլ անհաղորդ է մնում քաղաքը նորմալ տեսքի բերելու արտաշատցիների աոաջարկներին ու հորդորներին»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին