Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի հետ արդեն «ընկերանում են»․ «Հրապարակ»

04 Մայիս, 2018 08:40
Փաշինյանի հետ արդեն «ընկերանում են»․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը դեռ չի դարձել վարչապետ, սակայն ԱԺ-ում երեկ նրա շուրջ արդեն քծնանքի մթնոլորտ էր ձեւավորվել։ Նրան մոտենում էին, ողջագուրվում պատգամավորներ, որոնք նախկինում, մեղմ ասած, աչքով աչք չունեին Փաշինյանին, առիթը բաց չէին թողնում չարախոսել հետեւից։

Իսկ ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը, որն Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան «բռնցքամարտի» միակ ականատես վկան էր, բայց այդպես էլ չցանկացավ ցուցմունք տալ ՀՀԿ-ական պատգամավորի դեմ, ԱԺ բուֆետում այնքան ինքնամոռաց էր ողջունում, որ քիչ էր մնում պոկեր Փաշինյանի ձեռքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին